Բենզինի 1 լիտրի արժեքն ԱՄՆ-ում նվազել է մինչև 12 ցենտ![]() 19 հունվարի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միչիգան նահանգի քաղաքներից մեկում 1 լիտր բենզինի արժեքը նվազել է մինչև 12 ցենտ: Փորձագետները դա բացատրել են ոչ միայն նավթի սակագների նվազմամբ, այլ նաև լցակայանների միջև գնային պատերազմով, հայտնում է ՌԲԿ-ն: Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, բենզինի մեկ գալոնի` մոտ 3,8 լ, արժեքը Միչիգանի Հոութոն քաղաքում նվազել է մինչև 47 ցենտ, ինչը ռեկորդ է ԱՄՆ համար վերջին 10 տարվա կտրվածքով: Ինչպես պարզաբանել է GasBuddy.com-ի ներկայացուցիչ Պատրիկ դը Հաանը, որը հետևում է բենզինի գներին ԱՄՆ-ում, հունվարի 17-ին Հոութոնի Beacon Bridge Market բենզալցակայանը մեկ գալոն բենզինը 82 ցենտով էժան է վաճառել, քան Վիրգինիա նահանագի լցակայանները, որտեղ մինչ այդ բենզինն ամենաէժանն էր Ամերիկայում: Հունվարի 18-ին GasBuddy-ին արձանագրեց, որ գինը Beacon Bridge Market-ում կրկն դարձավ $1,40 մեկ գալոնի համար: Ըստ Դե Հանի, դա տեղի բենզալցակայանների միջև գնային պատերազմի հետևանք է: Ըստ նրա, դիտարկման արդյունքները վկայում են, որ Հոութոնից բացի երկրի ոչ մի տարածաշրջան այդպես չի արձագանքել նավթի գների անկմանը: Այժմ բենզինի 1 գալոնի արժեքը միջինը $1,89 է, ինչը 17 ցենտով պակաս է 2015-ի ցուցանիշից: Դե Հաանը հիշեցրել է, որ 2008-ին, երբ նավթի գները բարձր էին, երկրում մեկ գալոնի արժեքը կազմում էր մոտ $4,12, իսկ որոշ բենզալցակայաններում` $6 մեկ գալոնի համար: Հոութոն քաղաքն ըստ 2010 թ. տվյալների ունի 7,7 հազար բնակչություն: Համաշխարհային բանկերը նվազեցրել են նավթի գնի վերաբերյալ իրենց կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար, հայտնում է slon.ru-ն: Ըստ Standard Chartered բանկի վերլուծաբանների, նավթի գները կարող են նվազել մինչև $10 դոլար 1 բարելի դիմաց: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ Brent-ի 1 բարելի գինը կարող է նվազել մինչև $20: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |