9 տարի առաջ Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը![]() 19 հունվարի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին լրանում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը: Թուրքիայում սգո միջոցառումներ են անցնում` նվիրված Դինքի հիշատակին: Հայ լրագրողի հիշատակը կհարգեն նաև Ստամբուլում` հիմնական միջոցառումները կանցնեն «Ակոսի» խմբագրության մոտ: Հունվարի 18-ին թուրքական ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ սգո միջոցառումների կապակցությամբ Ստամբուլի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս` 9 տարի անց: Լրագրողի սպանության գործով դատարանի առջև կկանգնեն ոստիկանության, հետախուզության և ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |