Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Մուսա լեռան պաշտպանության մասին20 դեկտեմբերի 2006 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Սիլվեստր Ստալոնեն մտադիր է ֆիլմ նկարահանել Մուսա լեռան հերոսական պաշտպանության մասին «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա: Ըստ Ս.Ստալոնեի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան հայերի զանգվածային սպանդ կազմակերպեց, եւ ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես հայերը կազմակերպեցին Մուսա լեռան պաշտպանությունը եւ փրկվեցին ֆրանսիական նավերի օգնությամբ: Ստալոնեն գիտակցում է նաեւ, որ Թուրքիան կխոչընդոտի ֆիլմի աշխատանքներին: Ընդ որում նա հայտարարել է, որ Անկարան արդեն 85 տարի է, ինչ վարում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Հիշեցնենք, որ Մուսա լեռան պաշտպանությունը հիմք է հանդիսացել Ֆրանց Վերֆելի հայտնի «Մուսա լեռան 40 օրը» վեպի համար: 1915 թվականի հուլիսի 30-ին Միջերկրական ծովի ափին (Կիլիկյան Հայաստան) գտնվող լեռան շրջապատի 6 գյուղերի բնակիչներն ինքնապաշտպանություն կազմակերպեցին, վերածելով լեռը անառիկ ամրոցի: Օգնության եկան ֆրանսիական նավերը: 1915 թվականի սեպտեմբերի 13-15-ը լեռան պաշտպանները իջան ծովի ափ, որտեղ նրանց ընդունեց «Ժաննա դ,Արկ» ֆրանսիական հածանավը եւ տեղափոխեց Եգիպտոս: Փրկվեց շուրջ 4 հազար մարդ, որոնց մեծ մասը 1946 թվականին վերադարձավ Հայաստան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |