Գերմանիան նշել է Թեհրանի առանցքային դերը Մերձավոր Արևելքում![]() 19 հունվարի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան Իրանի մասնակցությունն անհրաժեշտ է համարում Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հայտնում է Reuters-ը: «Սկզբի համար շատ օգտակար կլիներ, եթե երկու կողմերը սկսեին վերահսկել իրավիճակն ու բանակցությունների սեղանի շուրջ նստեին»,-ասել է գերմանացի նախարարն` անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առճակատմանը: Նա նաև նշել է, որ երկու երկրների փոխադարձ մեղադրանքները մոտ ապագայում հազիվ թե չեղարկվեն, և նշել է Թեհրանի առանցքային դերը տարածաշրջանում: Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները: Հունվարի 4-ին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Սուդանը, Բահրեյնը, ՄԱԷ իշխանությունները որոշել են նվազեցնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է Սանայում Իրանի դեսպանատան ռմբակոծության համար, որի արդյունքում անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |