ՀՅԴ-ն «սկզբունքորեն» համաձայն է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ19 հունվարի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հունվարի 17-ին բանակցել է Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել: Այսօր պիտի ասեմ, որ ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը պատասխանատվության մեծ բեռ է վերցրել իր վրա՝ գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք գործակցության», - ասել է Մարգարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե կոալիցիան իշխանության հետ ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»: «Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է: Պետք է ունենանք գործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը նաև դժվարացել է նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել: Կուսակցությունը կողմ էր Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |