Հայատյաց գրություն` Ստամբուլի հայկական դպրոցի պատին

Հայատյաց գրություն`  Ստամբուլի հայկական դպրոցի պատին

PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը Թուրքիայում ուղղեկցվում է հակահայկական դրսևորումներով: Մասնավորապես, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է «տառապանք հայերին» գրությունը:

Իսկ 2014-ին առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա արժանացել էր հավաքի մասնակիցների խիստ արձագանքին, քանի որ Դինքի սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթն է սպիտակ բերետ կրելիս եղել, գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլի Գալֆայան դպրոցը հիմնվել է 1866-ին՝ Սրբուհի Մայրապետ Նշան Գալֆայանի կողմից: 1971-ին դպրոցը տեղափոխվել է Սկյուտար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---