Նիդերլանդներում ոստիկանությունը ցրել է փախստականների դեմ ցույցը![]() 19 հունվարի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Հեսկ փոքր քաղաքում փախստականների կենտրոնի բացման դեմ բողոքի ցույցը վերաճել է անկարգությունների, հայտնել է France Presse-ը տեղի ԶԼՄ-ների և իշխանությունների վրա հղումով: Նախօրեին Facebook-ում բացվել էր Protest AZC Heesch էջը` հունվարի 18-ին տեղի ժամանակով 19:00-ին քաղաքապետարանի մոտ հավաքվելու կոչով: Նշված ժամից մեկ ժամ հետո քաղխորհրդում պետք է սկսվեր փախստականների համար շենքի կառուցման վերաբերյալ քննարկումը: Ըստ նախնական ծրագրի, Հեսկը պետք է առաջիկա 10 տարում 500 փախստական ընդունի: Protest AZC Heesch էջը մոտ 3 հազար հավանություն էր ստացել: Քաղաքի բնակչությունը չի հասնում 30 հազարի: Քաղաքապետարանի դիմաց մոտ 1000 մարդ էր հավաքվել: Անկարգություններից խուսափելու համար Հեսկ գործուղվեցին հատուկջոկատայիններ: Մթնոլորտը ցույցի ժամանակ շիկացել էր: Տասնյակ ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը: Մի խումբ ակտիվիստներ հավկիթներ է ներտել շենքի ուղղությամբ: Քաղխորհրդի անդամները տարհանվել են: Քաղաքային իշխանությունների կայքում հրապարակված Հեսկի քաղաքապետի հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքը «լրացուցիչ լիազորություններ է տվել ոստիկանությանը», երբ «ցույցը դուրս է եկել վերահսկողությունից»: Ոստիկանությունը անդորր է հաստատել նույն օրը, հայտնում է ՌԲԿ-ն: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական իշխանություններն ի զորու չեն պատշաճ հսկողություն ապահովել միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |