ԻՊ-ն հաստատել է դահիճ Ջիհադի Ջոնի մահը![]() 20 հունվարի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչկան «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր դահիճներից մեկը` Մուհամմեդ Էմվազին, որն առավել հայտնի է որպես Ջիհադի Ջոն, սպանվել է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` SITE Intelligence Group կազմակերպության վրա հղումով, որը զբաղվում է իսլամիստների հետ կապված ԶԼՄ-ների դիտարկումով: Այն մասին, որ Ջիհադի Ջոնը սպանվել է ավիահարվածի հետևանքով, ավելի վաղ հայտնել էր Պենտագոնի քարտուղար Փիթեր Քուկը: 2015-ի նոյեմբերի կեսին ԱՄՆ ավիացիան հարվածներ է հասցրել այն վայրերին, որտեղ ենթադրաբար գտնվում էր ահաբեկիչը: Ավիահարվածը հասցվել է ԻՊ «մայրաքաղաք» համարվող Ռաքքային այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է թիրախը: Ասվում էր, որ ամերիկացիներն 90 տոկոսով վստահ են, որ Էմվազին ոչնչացվել է: Մուհամմադ Էմվազին, հայտնի որպես «Ջիհադի Ջոն», քուվեյթական ծագումով բրիտանացի է, որը հայտնի դարձավ գերված եվրոպացիների խոշտանգումներից և սպանություններից հետո: Մասնավորապես, նա սպանել է լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին և Սթիվեն Սոթլոֆին, բրիտանացի հումանիտար աշխատակից Դևիդ Հեյնսին, բրիտանացի տաքսու վարորդ Ալան Հեննինգին և ամերիկացի Փիթեր Կասսիգին: «Ջիհադի Ջոնը» ԻՊ անգլալեզու 4 դահիճներից մեկն է, որոնց տեսագրություններում լսելի բրիտանական շեշտադրման համար «Beatles» են անվանում: Էմվազին ծնվել է Քուվեյթում, սակայն 6 տարեկանից ծնողների հետ բնակվում էր Լոնդոնում: Անգլիայում ահաբեկիչն ավարտել է Վեսթմինսթերի համալսարանն ու աշխատել է որպես ծրագրավորող: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |