Զինյալների հարձակում Պակիստանի համալսարանի վրա. 21 զոհ կա![]() 20 հունվարի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի առավոտյան մի խումբ զինյալներ են հարձակվել Պակիստանի Հայբեր-Պահտունխվա գավառի Չարսադդա քաղաքի համալսարանի վրա: Ականատեսները հայտնել են նաև 2 հզոր պայթյունի մասին: Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ հարձակման հետևանքով 21 զոհ կա, առնվազն 50 մարդ տուժել է: Հարձակվողները 4-ն են եղել, սակայն ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ գրոհայիններն առնվազն 6-8 հոգի են եղել: Հարձակման պահին համալսարանում մոտ 3 հազար ուսանող է եղել: Ըստ որոշ տվյալների, համալսարանում անցնում էր նաև բանաստեղծների մրցույթ, որին մոտ 600 հյուր էր հրավիրված: Ավելի վաղ համալսարանի ռեկտորը հայտնել էր, որ ուսանողներից և դասախոսներից ոչ ոք չի տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբանի» Պակիստանում գործող թևի` «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» խմբավորման գրոհայինները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |