Օզբիլիսը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լեգիա»![]() 20 հունվարի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Սպարտակը» մտադիր է կես տարով վարձակալության հանձնել կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Ինչպես գրում է «Սպորտ-Էքսպրեսը», հնարավոր տարբերակներից մեկը լեհական «Լեգիան» է, որին մարզում է Ստանիսլավ Չերչեսովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Իսպանական ակումբն արդեն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբները շարունակում են բանակցությունները: Օզբիլիսով հետաքրքրվում են նաև թուրքական «Բեշիկթաշն» ու «Տրաբզոնսպորտը»: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ 2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»: 3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի: «Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |