Demokrathaber. ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ 2 օրինագիծը՝ գաղտնի համաձայնության արդյունք20 հունվարի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ընդդիմադիր Demokrathaber.net կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ: «Իրավիճակը գնահատող միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրինագիծն օրակարգ մտցրած Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Վոլտերը և ԵԽՎՎ-ի ձմեռային նստաշրջանը նախագահող իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունթը քննադատվում են կողմնապահության համար»,- գրում է թուրքական կայքը՝ հավելելով, որ բրիտանացի պատգամավորը նախապատրաստել է միայն Բաքվի իշխանությունների տեսակետին տուրք տվող օրինագիծ: Իսկ ղարաբաղյան հարցում Բաքվին սատարող Անկարան էլ նույն այդ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, որը աղբյուրի բնորոշմամբ «պատահականություն լինել չի կարող»: Նշվում է, որ Վոլտերին Թուրքիայի Հանրապետության անձնագիր հանձնել է անձամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնության արդյունք է: Այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել նստաշրջանի մեկնարկին, Ստրասբուրգի կուլիսներում լուրեր են պտտվում, թե Վոլտերն առաջիկայում ստանձնելու է խորհրդականի պաշտոն Թուրքիայի արտգործնախարարությունում», գրում է Demokrathaberը: Նույն աղբյուրի համաձայն՝ պատահականություն չէ նաև այն, որ քննարկումների առարկա դարձած օրինագիծը ծրագրվել է օրակարգ բերել հենց Պեդրո Ագրամունթի նախագահության շրջանում: Վերջինս Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին իր զեկույցներում մշտապես խուսափել է Բաքվի իշխանությունների և Ալիևի ռեժիմին հակադրվող գնահատականներ տալուց, ինչի պատճառով էլ արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպութոյւնների քննադատություններին, կայքի հոդվածից մեջբերում է Ermenihaber.am-ը: Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է: Կարդացեք նաև՝ ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել հակահայկական զեկույցների ընդունման վտանգը Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել Ուշագրավ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |