Պաղեստինի նախագահ. Հայերը մեր հողի աղն են ու երբեք այն չեն լքի![]() 20 հունվարի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հունվարի 18-ին մասնակցել է Սբ Ծննդյան տոնակատարությանը հին հայկական օրացույցով: Ինչպես գրում է Massis Post-ը Պաղեստինի WAFA գործակալության վրա հղումով, Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ Աբասը մասնավորապես ասել է, որ Պաղեստինի հայերն ու մյուս քրիստոնյաները «այս հողի աղն են» և երբեք այն չեն լքի: Նրանց, ով փորձում է ազատվել քրիստոնյաներից, մասնավորապես հայերից, Աբասը խորհուրդ է տվել «հանգիստ իրենց տեղում մնալ»: «Հայերը միշտ ապրելու են և Երուսաղեմում, և Ռամալլայում, և Բեթղեհեմում: Ով ցանկանում է, որ նրանք հեռանան այստեղից, թող իրենք գնան»,-ասել է նա: Աբասը Պաղեստինի ժողովրդի աղետալի վիճակը համեմատել է Ցեղասպանության ժամանակ հայերի վիճակի հետ: Պաղեստինի նախագահն ասել է նաև, որ հրավիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այցելել Պաղեստին և հուսով է, որ նա կընդունի հրավերը: Ընթերցեք նաև` Երուսաղեմի հայկական գերեզմանոցի պատերին հակաքրիստոնեական գրություններ են հայտնվե ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |