ԼՂՀ հիվանդանոցներում թոքաբորբից 63 հիվանդ է բուժվում. Իրավիճակը կայուն է

ԼՂՀ հիվանդանոցներում թոքաբորբից 63 հիվանդ է բուժվում. Իրավիճակը կայուն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարությունը:

2016-ի հունվարի 19-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում է ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14 -ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Նախարարությունը նշում է, որ չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

Հունվարի 12-ի դրությամբ՝ Արցախում Խոզի գրիպի (սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի) առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդից վերցված փորձանմուշներից3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն հաստատվել է հիվանդության առկայությունը։

Միաժամանակ, ՀՀ-ում պայմանավորված սուր շնչառական վարակներով հիվանդացության, դիմելիության դինամիկայով շաբաթվա վերջին կվերլուծվի իրավիճակը և կորոշվի` հարկ կա՞ արձակուրդները ևս մեկ անգամ երկարաձգելու, թե` ոչ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, գրում է Tert.am-ը:

ՀՀ-ում արդեն 2 անգամ` մեկական շաբաթով երկարաձգվել են ձմեռային արձակուրդները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում։

Հունվարի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 16 մարդ:

Գրիպով և սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:

Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---