Աբրահամի և Ռամիրեսի մենամարտը՝ ապրիլի 9-ին

Աբրահամի և Ռամիրեսի մենամարտը՝  ապրիլի 9-ին

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ Արթուր Աբրահամը տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կանցկացնի մեքսիակցի Խիլներտո Ռամիրեսի հետ: Գոտեմարտը կանցկացվի ապրիլի 9-ին։

Ռամիրեսի պրոմոուտեր Բոբ Արումը հաղորդել է, որ բռնցքամարտիկների միջև մենամարտը կկայանա Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։

Այն կլինի երեկոյի երկրորդ կարևորագույն իրադարձությունը՝ Պակյաո-Բրեդլի մենամարտից հետո, գրում է Armsport.am-ը։

Օգոստոսի 25-ին Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։ «Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում:

Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է առաջարկի հետ. «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», - ասել է նա:

Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակ:

Դեկտեմբերի 7-ին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը: «Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

Կարդացեք նաև՝ Արթուր Աբրահամը մտադիր է գոտիների միավորման մենամարտ անցկացնել՝ հանդիպելով Չուդինովի հետ

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---