ՀՀ-ում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 18-ի![]() 20 հունվարի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Միաժամանակ նա նկատել է, որ այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99%-ն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից: Մուրադյանի խոսքով՝ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ: «124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1.230 դեպքերից՝ այս պահին՝ 982-ը, երեխաների թիվը նվազել է մոտ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն», - ասել է նա: Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասել է, թե հարցը դեռևս քննարկվում է, գրում է Tert.am-ը: Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։ Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |