ԻՊ գրոհայինները քանդել են Իրաքի հնագույն քրիստոնեական վանքը![]() 20 հունվարի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հիմնահատակ քանդել են Իրաքի հնագույն քրիստոնեական վանքը, հայտնել է AP-ին` արբանյակային լուսանկարների վրա հղումով: Սուրբ Իլիայի վանքը գտնվում է Իրաքի հյուսիսում` Նայնավա գավառում, Սիրիայի սահմանից ոչ հեռու: Այն հիմնադրվել է 595 թ. ասորի վանական Իլիայի կողմից: Արբանյակային լուսանկարները վկայում են, որ վանքը հիմնահատակ ավերվել է: 1743 թ. պարսից Նադիր շահը պահանջել է ասորի վանականներից իսլամ ընդունել կամ հեռանալ վանքից: Վանականները (30 հոգի) հրաժարվել են դա անել և սպանվել են նրա հրամանով: Դարեր շարունակ վանքն ուխտատեղի է եղել ասորի քրիստոնյաների համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ փախստականներ են ապաստան գտել: Վանքը զգալի ավերածությունների էր ենթարկվել իրաքյան պատերազմի ժամանակ, 20-րդ դարի 70-ականներին ոչ հեռու կառուցվեց Իրաքի Հանրապետական գվարդիայի ռազմակայանը, որից հետո այցելություններն անհնար դարձան: Իրաք ԱՄՆ զորքերի ներխուժումից հետո 2003-ին վանքն ու ռազմակայանի տարածքը զբաղեցրեց ԱՄՆ 101-րդ ավիադեսանտային դիվիզիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Photo: AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |