Երզնկայի հայկական եկեղեցին՝ գանձախույզների հերթական թիրախ20 հունվարի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - 1800-ական թվականներին պատմական Երզնկայում կառուցված Սբ Աստվածածին հայկական եկեղեցին գանձ որոնողների փորած փոսերի պատճառով ավերակի է վերածվել: Մեծ վնաս կրած եկեղեցին պահպանելու համար քայլեր են ձեռնարկվում։ Տեղի ժանդարմերիան պարզապես կողպեք է կախել եկեղեցու մուտքին, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը: Խնդրի մասին բարձրաձայնել է հարակից գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրյունը։ Նա նշել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Կենտրոնից 15 կմ հեռավորությամբ գտնվող Սբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար ներկայիս Էրզինջանի նահանգապետարանը հանձնարարական էր տվել, սակայն նահանգապետի փոփոխությունից հետո այն վերակառուցելու համար ոչ մի քայլ չի արվել։ 2015-ի օգոստոսին հայտնի է դարփել, որ Թուրքիայի տարածքում գտնվողՎանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը: Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ: Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն: Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |