Վրացական Airzena-ի հիմնադիրը նոր ավիաընկերություն է ստեղծում Հայաստանում20 հունվարի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում: Այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամալրվի Airzena-ի աշխատակիցներով, հայտնում է վրացական «Կոմերսանտ» պարբերականը: Armenia-ն կշահագործի Airzena-ի իքնաթիռները: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատել է Armenia նոր ավիաընկերության ստեղծումը Հայաստանում, սակայն հիմնադրի հարցում հայտարարել է, որ տեղեկություն չունի այդ մասին: «Հաստատում եմ, որ ձևավորվում է Armenia նոր ավիաընկերությունը, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին»,-հայտարարել է Գրդզելյանը: Վերջին շրջանում Airzena-ն խնդիրներ ունի վրացական շուկայում, թռիչքները դեպի Եվրոպա դադարեցվել են, որոշումն ընդունվել է ուղևորահոսքի կրճատման պատճառով: Ընկերությունը դադարեցրել է թռիչքները Վիեննա, Փարիզ, Ամստերդամ, Սամարա, այժմ իրականացվում են միայն դեպի Մոսկվա և Թել Ավիվ չվերթները: Airzena-ի խնդիրները կապված են վրացական շուկայում ռուսական ընկերությունների դիրքերի ամրապնդման հետ: Ընկերության նախկին ղեկավար Իասե Զատուաշվիլին ավելի վաղ չէր բացառել, որ ընկերությունը կհեռանա վրացական շուկայից: Ռուսական Aeroflot-ը վրացական շուկա մտավ 2014-ին: Զատուաշվիլին մեղադրում էր Aeroflot-ին վրացական շուկայում դեմպինգային գների համար: 2015-ի հունիսին Զատուաշվիլին արտոնություններ խնդրեց կառավարությունից վրացական ընկերությունների համար, սակայն խոստումը չիրագործվեց: Հայկական շուկա մտնելու Airzena-ի որոշումը մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ ըստ հայ փորձագետների, Հայաստանի ավիաշուկային վնասում են կոռումպացվածությունն ու ռուսական ավիաընկերությունների իշխումը, որի պատճառով եվրոպական ավիափոխադրողները հեռանում են շուկայից, գրում է bizzone.info-ն: Այս հարցի առնչությամբ Զատուաշվիլին ասել է, որ այժմ Հայաստանում ազգային ավիափոխադրող չկա և նոր ընկերությունը, հավանաբար, այդ թափուր տեղը կգրավի, իսկ հիմնական ուղղությունները կլինեն ՌԴ-ն և Եվրոպան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում միջազգային մի քանի ավիաուղիների հետ՝ Հայաստան նոր ավիափոխադրողներ բերելու ուղղությամբ: «Այս պահին մենք բանակցությունների մեջ ենք մի քանի արտասահմանյան ներդրողների հետ, որոնց կողմից կա հետաքրքրություն Հայաստանում ավիաընկերություն ստեղծելու, ՀՀ-ում ավիացիոն բիզնեսով զբաղվելու: Դեռ մեկ-երկու ամիս անհրաժեշտ կլինի, որ բանակցություններն ամփոփենք, որովհետև կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն», - ասել էր ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը: ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |