2006 թվականին հայ-թուրքական սահմանում ձերբակալվել է 407 սահմանախախտ

PanARMENIAN.Net - 2006 թվականին հայ-թուրքական սահմանում ձերբակալվել է 407 սահմանախախտ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը: Նրա խոսքերով, հայտնաբերվել է նաեւ մեկ գաղտնարան, որտեղ եղել է երկու կիլոգրամ տրոտիլ եւ հինգ էլեկտրապայթուցիչ: «Հիմնականում սահմանախախտները անասուններ են քշում Հայաստանից Թուրքիա: Սակայն կան նաեւ այլ օրինակներ: 2006 թվականի ապրիլին Թուրքիայի սահմանապահ զորքերի զինծառայողը հատել էր պետական սահմանը եւ անցել Հայաստանի տարածք: Թուրք զինծառայողը ձերբակալվել էր առանց զենքի Արմավիրի ռազմական ջոկատի հատվածում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության որոշմամբ, նրան հանձնել են թուրքական կողմին: Զինծառայողը հատել էր Հայաստանի եւ Թուրքիայի պետական սահմանը, թաքնվելով իի պահակակետում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններից»,-ասել է Սերգեյ Բոնդարեւը: Նա նաեւ հավելել է, որ 2006 թվականին առգրավվել է շուրջ 3,9 մլն ռուբլու (153 000 դոլար) մաքսանենգ ապրանք, որը գերազանցում է 2005 թվականի ցուցանիշները: 2005-ին մաքսանենգ ապրանքի գումարը կազմել է 899 հազար ռուբլի (35 000 դոլար):
 Ուշագրավ
---