ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն 2007 թվականի հունվարի վերջին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2007 թվականի հունվարի վերջին-փետրվարի սկզբին: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մամլո քարտուղար` Մայքլ Սթիվենսը: Նրա խոսքերով, հանդիպմանը, որի անցկացման վայրը դեռեւս հայտնի չէ, կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Բացի այդ, հանդիպմանը համանախագահները կորոշեն հակամարտության գոտի կատարելիք հաջորդ այցի ժամկետը:



Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Մադրիդում: Համանախագահները հաշվետու են եղել ԵԱՀԿ հերթական նախագահ` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի առջեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---