Հունվարի 21-22-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը 24-25-ին կնվազի, ձյուն կտեղա![]() 21 հունվարի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն: Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Երևանում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում են տեղումներ: ՀՀ-ում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: Երևանի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.50C (1999) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -29.50C (1972) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.20C Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |