Փետրվարին Հունգարիայի բողոքարկման դատարանը կքննարկի Ռամիլ Սաֆարովի գանգատը21 դեկտեմբերի 2006 - 15:04 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի փետրվարին 22-ին Հունգարիայի բողոքարկման դատարանը կքննարկի ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի գանգատը, որին դատապարտել են ցմահ բանտարկության 2003 թվականին Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատանը նշել են այն դատավորի եւ փաստաբանի անունները, որոնք կմասնակցեն դատավարությանը: Դատավարությունը կանցնի դատավոր Կարպատի Պիրոշկայի նախագահությամբ, իսկ Ռ.Սաֆարովին կպաշտպանի փաստաբան Ջորջ Մաջարը, որն արդեն մասնակցել է առաջին դատավարությանը: Ռ.Սաֆարովի ընտանիքի ներկայացուցիչներն են Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի անդամներ Իքրամ Շիրինովը եւ Էլմար Քերիմովը, որոնք Բուդապեշտ կմեկնեն հունվարի 15-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |