«Բեշիքթաշը» հաստատել է Օզբիլիսի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները. Ֆուտբոլիստը Ստամբուլ է մեկնում![]() 21 հունվարի 2016 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը հաստատել է Հաայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի հետ բանակցություններ վարելու փաստը: Ակումբը Twitter-ում հայտնել է, որ ֆուտբոլիստը ժամանում է Ստամբուլ` բանակցությունները շարունակելու: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ կողմերն արդեն համաձայնեցրել են խաղացողի տրանսֆերը, իսկ Օզբիլիսը վաղը մեկնելու է Ստամբուլ՝ թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր կնքելու համար, գրում է Tert.am-ը: Հունվարի 20-ին հաղորդվում էր, որ Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Լեգիա» կես տարով վարձակալությամբ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Օզբիլիսին: Իսպանական ակումբն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Օզբիլիսով հետաքրքրվում են նաև թուրքական «Բեշիկթաշն» ու «Տրաբզոնսպորտը»: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ 2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»: 3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի: «Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»: Կարդացեք նաև՝ «Սպարտակ»-ի մարզիչ. Օզբիլիսն ինքն է ցանկանում փոխել ակումբը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |