Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ. Սբ Խաչում պատարագների ավելացումը կարևոր չէ![]() 21 հունվարի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանն անդրադարձել է Վանի Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն ավելացնելու վերաբերյալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմանը: Թուրքիայի երկրի կառավարությունը մշակում է բարեփոխումների փաթեթ, որում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված որոշ զիջումներ: Մասնավորապես, Վանի Աղթամար կղզում գտնվող ՍԲ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ: Աթեշյան ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագների քանակի ավելացումն իրենց համար կարևորություն չի ներկայացնում, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ըստ Աթեշյանի՝ առայժմ կարող են տարին ընդամենը մեկ անգամ պատարագ մատուցել: Պատրիարքի փոխանորդը այս հանգամանքը բացատրել է պատարագի մասնակիցների քանակի նվազմամբ և տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ հիշեցնելով, որ 2015 թվականի սեպտեմբերին նախատեսված պատարագը տարածաշրջանում տեղի ունեցող զինված բախումների պատճառով չկարողացան անցկացնել: «Առանց այդ էլ պատարագի մասնակիցները տարին 1 անգամ են կարողանում գալ: Նախորդ տարիներին 1000-ից ավել մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 500-ի: Այս որոշումը մեզ համար որևէ փոփոխություն չի բերում և պարտադիր բնույթ չունի: Սակայն, եթե արտերկրից ինչ-որ խմբեր գան և մեզ դիմեն պատարագի անցկացման համար, այդ ժամանակ մենք կարող ենք օգտվել մեր այս իրավունքից: », - ասել է Արամ արք. Աթեշյանը: Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, ամեն տարի սեպտեմբերի 2-րդ շաբաթվա մեջ պատարագ մատուցելու են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |