Ա. Աբրահամյան. Ռուսաստանում իրոք գոյություն ունի ազգամիջյան լարվածության խնդիր21 դեկտեմբերի 2006 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ազգամիջյան եւ միջկրոնական լարվածության հիմնական պատճառը Ռուսաստանում կայանում է նրանում, որ Ռուսաստանի էթնիկ խմբավորումներից շատերը շարունակում են փնտրել սեփական նույնականությունը: Այդ մասին «Նովոե Ռուսկոե Սլովո» նյու-յորքյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, առաջին հերիթն դա վերաբերվում է ռուսներին, ովքեր հանդիսանալով ազգություն չունեցող խորհրդային կայսրության միջուկը, ձգտում են իրենց տեղը գտնել ռուսական պետությունում, իրենց շահերն ու նպատակները, այլ ազգությունների հետ նոր հարաբերություններ հաստատել:«Իրոք խնդիր գոյություն ունի: Որպես օրինակ, վերցնենք, ասենք, վրացական ազգության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված օբստրուկցիայի հետ կապված վերջին դեպքերը: Կամ երկարաժամկետ խնդիրը կապված ադրբեջանցիների մենաշնորհի հետ մթերային շուկաներում: Այս բոլորը ընդհանուր բացասական ֆոն է ստեղծում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, վնասում է Ռուսաստանի հեղինակությանը»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ հայերի ճնշող մեծամասնությունը շատ բնականորեն ընդգրկված է ռուսական մշակութա-լեզվական եւ հասարակական համակարգերում: «Դա մեծ մասամբ կապված է այն բանի հետ, որ հայերը ավանդաբար, դեռ խորհրդային ժամանակներից, ոչ միայն ընդգրկված էին այդ համակարգերում, այլեւ դրանց էլիտայի շարքերում էին: Եթե նույնիսկ խոսենք էլ ադապտացիայի խնդիրների մասին, ապա պետք է նշել հայ միգրանտների նոր ալիքի ինտերգրման հարցը: Ռուսաստանում բնակվող երկուսուկես միլոն հայերի հինգերորդ մասը կազմում են նոր գաղթականները, նրանք, ովքեր հայկական անձնագրեր ունեն: Հենց նրանց ենք առաջին հերթին օգնում մենք` Ռուսաստանի Հայերի Միությունը (ՌՀՄ): Վրաստանից Ռուսաստան են գնում Հարավային Օսիայի Աբխազիայի հակամարտությունների պատճառով: Ադրբեջանից մեկնում են` վախենալով հայ-ադրբեջանական ընդհարումներից: Հայաստանից մեկնում են շրջափակման պատճառով ծագած տնտեսական խնդիրներից դրդված: Անկեղծ ասած, նոր միգրանտների ինտեգրման գործընթացը երբեք առանց խնդիրների չի եղել: Ասենք, 1990-ականներին մենք լուրջ խնդիրներ ունեցանք Կրասնոդարի եւ Ստավրապոլի շրջանների կազակների հետ: Սակայն ՌՀՄ ակտիվ մասնակցության շնորհիվ, բարիդրացիական հարաբերությունները վերականգնվել են: Կարծում եմ, եթե չլիներ վեց տարի առաջ ստեղծված եւ ավելի քան 70 շրջաններում եւ 300 քաղաքներում մասնաճյուղեր ունեցող այս կազմակերպությունը, դժվար թե հնարավոր լիներ նման արդյուքների հասնել»,- ասել է Արա Աբրահամյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |