Արձակուրդները կրկին երկարացվել են. Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից

Արձակուրդները կրկին երկարացվել են. Դասերը կվերսկսվեն փետրվարի  1-ից

PanARMENIAN.Net - Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրել է, որ դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։

ՀՀ կրթութւյան և գիտության նախարարի որոշմամբ դպրոցական արձակուրդները վերջին անգամ երկարացվել էին մինչև հունվարի 25-ը:

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին նախարարն առաջարկել է առաջնորդվել նույն աշխատակարգով։

Որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Հունվարի 20-ին Աշոտյանը տեղեկացրել է. որ ՀՀ դպրոցներում գրիպի համաճարագից խուսափելու նպատակով բաց թողնված տասնօրյա դասերից հինգ օրը կլրացվեն գարնանային արձակուրդների հաշվին, մյուս հինգ օրերն էլ՝ վեցօրյա դասերի կամ հավելյալ դասաժամերի միջոցով:

Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---