Բնակարանամուտ՝ Շղարշիկում. Խամոյանների ընտանիքը 20 տարի ապրել է կիսակառույց տանը22 հունվարի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության շնորհիվ Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում 2015-ի վերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել է երկու տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքի բնակարանամուտի արարողությանը և այցելել տանիքները նորոգած ընտանիքներին: Համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անցյալ տարի մեկնարկել է հենց այս տան շինարարությամբ: Խամոյանների ընտանիքը 20 տարի ապրել է կիսակառույց տանը, բետոնապատ հատակի վրա, առանց խոհանոցի և սանհանգույցի: Ի սկզբանե որպես կաթսայատուն կառուցված շինությունն այսօր հարմարավետ տուն է դարձել ընտանիքի համար: «Երբ հեռվից նայում եմ տարիներին, այնքան հեքիաթային է այսօրվա մեր երջանկությունը: Մեր ընտանիքում յուրաքանչյուրն ուզում է ամեն պահ տանը լինել, վայելել այն հարմարավետությունը, որից զրկված ենք եղել տարիներ շարունակ: Վատ պայմաններն իրենց հետքն են թողել երեխաներիս առողջության վրա: Հիմա, գոնե նրանց առողջությունն ինչ- որ չափով երաշխավորված կլինի»,-ասել է Խամոյանների ընտանիքի հայրը՝ Մուշեղը: «Այս ծրագրի հիմքում անտարբերությունը մերժելու մոտեցումն է: Նպատակ, որը հարազատ է մեր ընկերության արժեհամակարգին: Իր խնդիրների և հոգսերի մեջ միայնակ մնացած մարդը նախ հարմարվում է ստեղծված վիճակին, ապա մեկուսանում է միջավայրից: Դա ամենավատ հոգեվիճակն է, որից պետք է խուսափի հասարակությունը: Մենք ձգտում ենք լինել այն աջակցող ձեռքը, որը բազմաթիվ ընտանիքների հանում է դժվարին վիճակից: Այդ ձեռքը, սակայն, ամենազոր չէ: Մենք մեր ծրագրերով շարունակում ենք հուշել մարդկանց. մի եղեք անտարբեր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 10 ընտանիք: Շատերի համար տարրական կոմունալ հարմարություններն ու բարեկարգ տունը բնական ու օրինաչափ երևույթ են, մինչդեռ մի զգալի զանգվածի համար այն մաքառումների նպատակակետ է դառնում՝ կյանքը, մի տեսակ, թողնելով հետին պլանում: Ծրագրի այս և մյուս ընտանիքների համար մի խնդիր այլևս պակասել է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» իրականացրել է այն: Համատեղ իրականացվող ծրագրից 2007-ից մինչև օրս օգտվել է 93 ընտանիք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |