Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է![]() 22 հունվարի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է 8 անդամով, այդպիսով խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին ասվում է խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և նրա տեղակալներ Ռենե Ռուքեի և Գի Թեսիեի համատեղ հայտարարության մեջ: «Ոգևորությունը, որով մեր խումբն ընդունվում է քաղաքական բոլոր ուղղությունների, ինչպես նաև Ֆրանսիայի բոլոր շրջանները ներկայացնող պատգամավորների կողմից, վկայում է, որ մեր գործունեությունն արդյունավետ է, իսկ մեր աջակցությունը վայելող հարցը, այն է` խաղաղության և ժողովրդավարության հաստատումը Հարավային Կովկասում, արդար է»,-ասվում է տարածված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ խումբը ողջունում է նոր անդամների մուտքը, որոնք ներկայացնում են իշխանության մեջ գործող կուսակցությունները: «Նրանց անդամակցությունը վկայում է Ֆրանսիայի քաղաքական դասի կողմից ղարաբաղյան խնդրի գրագետ ընկալման մասին և հնարավորություն է տալիս ավելի ցայտուն կերպով արտահայտել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Ֆրանսիա-Արցախ խմբի նախագահը, հայտնում է Panorama.am-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |