Բայդենը քննադատել է Անկարային ընդդիմախոս գիտնականներին հետապնդելու համար23 հունվարի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը գիտնականներին հետապնդելու համար, որոնք ուղերձ էին ստորագրել` կոչ անելով դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում: Բայդենը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպումներ են նախատեսված երկրի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի հետ: «Մենք շարունակելու ենք բացատրել Թուրքիային, որ ազատ քննադատությունը նույնքան կարևոր է, որքան ազատ շնչելը: Խոսքի և մամուլի ազատությունը ոչ միայն ամերիկյան, այլ համամարդկային արժեքներ են: Մեր դեսպան Բասը մեր երկրի դիրքորոշումը հայտնել է այդ հարցում: Այդ ազատությունները կան նաև Թուրքիայի սահմանադրության մեջ և մենք ցանկանում ենք, որ ձեր երկիրը ժողովրդավարության օրինակ դառնա ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Բայդենը Ստամբուլում` թուրքական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Сumhuriyet-ի վրա հղումով: Նա հավելել է, որ խոսքի ազատության հետ կապված վիճակը Թուրքիայի առաջնորդների հետ բանակցությունների առարկա կդառնա: Հունվարի 15-ին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 14 գիտնականի, որոնք կոչ էին ստորագրել, ուղղված իշխանություններին, երկրի հարավ-արևելքում բռնությունը դադարեցնելու և քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հորդորով: Ուղերձը ստորագրած թուրք գիտնականները մեղադրվում են «թուրք ժողովրդին, թուրքական պետությունը, կառավարութունը, խորհրդարանն ու դատրանը հրապարակավ նվաստացնելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու մեջ»: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն իր միկրոբլոգում մտահագություն էր հայտնել գիտնականների ձերբակալությունների վերաբերյալ: «Բռնության կիրառման վերաբերյալ կասկածները չի կարելի հավասարեցնել ահաբեկիչներին աջակցելուն: Կառավարության քննադատությունը հավասարազոր չէ պետական դավաճանությանը»,-գրել էր նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |