2015-ին ՀՀ-ում 88 երեխա է որդեգրվել, այդ թվում՝ օտարերկրացիների կողմից![]() 22 հունվարի 2016 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015-ի ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016-ի ծրագրերն ու անելիքները: Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015-ին 6 մանկատնում խնամվել է մոր 660 երեխա, որոնցից մոտ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատնում: 2015-ի ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից: Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ: Երեխաների խնամքի գիշերօթիկ յոթ հաստատություներում 2015-ին խնամվել է մոտ 630 երեխա: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012-2014 թթ. ընթացքում Հայաստանի մանկատներում մահացել է 49 երեխա, մասնավորապես, 2012-ին` 16, 2013-ին՝ 15, 2014-ին` 18 երեխա: Մահացած երեխաներից 20-ը աղջիկ է, 29-ը` տղա: Երեք տարվա ընթացքում մահացած 41 երեխա եղել է մինչև 6 տարեկան հասակում: Երեխաների մահացության պատճառների վերաբերյալ PanARMENIAN.Ne- ի հարցմանն ի պատասխան աշխատանքի և սոցիալական նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը որոշ մանրամասներ հայտնեց: Հիմնականում մահվան դեպքեր են գրանցվում նախարության համակարգի մասնագիտացված մանկատներում` Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Գյումրու «Երեխաների տուն» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ներում: Այստեղ են խնամվում կենտրոնական նյարդային համակարգի օրգանական կամ ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներով մինչև 18 տարեկան երեխաներ: Գյունաշյանի խոսքերով, մահերի 90 տոկոսը գրանցվում է Գյումրու «Երեխաների տանը», որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների շուրջօրյա խնամքի համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |