Հայաստանը ստորագրել է «Դատապարտված անձանց փոխանցման մասին» Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն22 դեկտեմբերի 2006 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ստորագրեց ԵԽ «Դատապարտված անձանց փոխանցման մասին» Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Լրացուցիչ արձանագրությունը նախատեսում է դատավճիռ կայացրած պետությունից ծագման պետություն փախած, ինչպես նաեւ դատապարտման պատճառով ծագման պետություն վտարման ենթակա դատապարտված անձանց` իրենց ծագման պետությունում պատիժ կրելու նպատակով փոխանցումը կարգավորող դրույթներ: 2001 թվականից Հայաստանի համար ուժի մեջ մտած «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի նպատակն է նպաստել դատապարտված օտարերկրացիների սոցիալական վերինտեգրումը` իրենց ծագման պետությունում պատժի կրումը թույլ տալու միջոցով: Այն թույլ է տալիս խուսափել այն ծանր հետեւանքներից, որոնք կարող է ունենալ օտարերկրացին դատավճիռ կայացրած պետությունում պատիժը կրելու դեպքում` հաղորդակցման, լեզվական խնդիրների եւ ընտանիքի հետ շփման բացակայության պատճառով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |