«Սպիտակ Օսկարի» սկանդալից հետո ԱՄՆ կինոակադեմիան փոփոխում է անդամների ընտրության կարգը23 հունվարի 2016 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կինոարվեստների և գիտության ակադեմիան մտադիր է կրկնապատկել կանանց և փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվն ակադեմիայի անդամների կազմում, նշվում է կինոակադեմիայի կայքում: «ԱՄՆ Կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է մի շարք էական փոփոխություններ, որոնք կոչված են ակադեմիայի անդամների կազմը, նրա ղեկավար մարմինները և անդամների ընտրությունն ավելի զանազան դարձնել։ Ակադեմիայի կառավարման նպատակն է կրկնապատկել կառույցում կանանց և փոքրամասնությունների ներկայացուցիչների քանակը մինչ 2020-ը», - ասվում է կինօակադեմիայի կայքում: Նոր փոփոխությունները, որոնք վերաբերվում են կառավարմանը և քվեարկությանը, շուտափույթ արդյունք կունենան և կսկսեն էական փոփոխությունների գործընթացը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: «Օսկարի» հանձնման 88-րդ արարողությանն ընդառաջ, որը կայանալու է փետրվարի 28-ին, դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթն ու Սփայք Լին հունվարի 18-ին հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել մրցանակաբաշխությունն` անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով: Դերասանուհուն շատ է վշտացրել այն փաստը, որ իր ամուսին Ուիլ Սմիթը, որը «Պաշտպանը» ֆիլմում դերակատարության համար «Ոսկե գլոբուսի» հավակնորդների թվում էր, չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում: Նա գրել է, որ ժամանակները փոխվել են և այժմ «գունավոր մաշկով» բնակչությանը պատշաճ ուշադրություն և հարգանք չի ցուցաբերվում: Ըստ նրա, հարկավոր է շտապ ինչ-որ բան փոխել այս իրավիճակում: Մինչդեռ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունը կվարի հայտնի աֆրոամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը: Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկն իր հերթին պաշտոնական հայտարարությունում խոստացավ, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ կկատարվեն կազմակերպության անդամների ընտրության կարգում, ինչը թույլ կտա ընդլայնել տարբեր ռասաների և ազգությունների պատկանող անձանց մասնակցությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |