Վրացական լարին պատմական նվազագույն ցուցանիշն է գրանցել դոլարի համեմատ23 հունվարի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ազգային բանկը հունվարի 22-ին հաջորդ օրվա համար ԱՄՆ դոլարի հանդեպ վրացական լարիի փոխարժեքը հաստատել է 2,4694 GEL/$ հարաբերակցությամբ, ինչը նվազագույն պատմական ցուցանիշն է: Ավելի վաղ գրանցված նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր 1999 թ. փետրվարի 23-ին, երբ լարիի փոխարժեքը հետևյալն էր` 2,4510 GEL/1: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խնդրել է քաղաքացիներին խուճապի չմատնվել լարիի փոխարժեքի նվազման պատճառով: Ըստ նրա, դա կապված է վերջին օրերին հարևան երկրներում տեղի ունեցած արժեզրկումների հետ, հայտնում է «Վեդոմոստին»: Օրերս կտրուկ արժեզրկվեց նաև ադրբեջանական մանաթը: Ադրբեջանի կենտրոնական բանկն արգելել է արտարժույթի փոխանակումը գլխամասային գրասենյակներից, բաժանմունքներից և մասնաճյուղերից դուրս: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Վրաստանի դրամական ազգային միավորը` լարին, մտցվել է կանխիկ շրջանառության մեջ 1995 թվականի հոկտեմբերի 2-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |