Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը՝ Հավանայի Գրան պրիի բրոնզե մեդալակիր![]() 23 հունվարի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հավանայում ընթանում է ձյոդոյի հերթական օլիմպիական վարկանշային Գրան պրին: 60 կգ քաշային պայքարում Հովհաննես Դավթյանը նախ 1/8 եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Պավել Պետրիկովին, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ գտնվեց Շարաֆուդին Լուտֆիլաևից (Ուզբեկստան), գրում է Armsport.am-ը: Կիսաեզրափակչում Հովհաննեսը պարտվել է թուրք Բեքիր Օզլուին, իսկ 3-րդ տեղի համար պայքարում առավելության է հասել կրկին Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Շահին Կաբայի նկատմամբ՝ դառնալով բրոնզե մեդալակիր: 2014-ին գյումրեցի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը Ֆրանսիայում ապրիլի 24-27-ը ընթացող ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ հաղթելով Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթողին` Ռուսաստանի կողմից հանդես եկող Արսեն Գալստյանին, ապա` աշխարհի 2013 թվ. առաջնության արծաթե մեդալակրին: Երրորդ տեղի համար մրցապայքարում Հովհաննես Դավթյանը ապրիլի 24-ին հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Սաֆարովին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |