Միայն 15 ժամ հետո հնարավոր եղավ տեղափակել հրդեհը «Նաիրիտ» քիմիական գործարանում

PanARMENIAN.Net - Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ-Գործարան» ՓԲԸ-ում բռնկված հդրեհը, որն սկսվել էր դեկտեմբերի 24-ի առավոտյան, հաջողվեց տեղափակել տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում: Ինչպես հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրենի օգնական Նիկոլայ Գրգորյանը, ներկա դրությամբ գործարանում հերթապահում է ընդամենը մեկ հրշեջ անձնակազմ: Հրդեհի հետ կապված հիմնական վտանգն անցել է: Հրհդեհի մարմանը մասնակցել են, ընդհանուր առմամբ, 11 հրշեջ անձնակազմ: Ըստ փրկարար ծառայության աշխատակիցների, հրդեհը բարդության 3-րդ աստիճանի էր: Հրդեհի պատճառով զոհեր եւ վիրավորներ չկան: Բնակչության առողջության համար եւս վտանգ չկա:



Հիշեցնենք, որ հրդեհը երեւանյան «Նաիրիտ» գործարանում սկսվել է դեկտեմբերի 24-ի առավոտյան: Վառվում էին էտանոլ լաքով երեք հարյուր տոննա տարողունակությամբ երկու ռեզերվուարներ: Հրշեջներին հաջողվեց կանխել հրդեհի տարածումը դեպի տոլոլի ռեզերվուար: Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ» հրդեհի արդյունքում նյութական վնաս չի կրել: Հրդեհի արդյունքում այրվել է թափոն հանդիսացող նյութ, որը ոչնչացվում է տեխնիկական այրման եղանակով: Գործարանում նաեւ նշել են, որ այս փաստով քրեական գործ չի հարուցվել, քանի որ այրված նյութի բնույթը այնպիսին էր, որ երկարաժամկետ պահեստավորման ժամանակ ինքնաբռնկման կարող է ենթարկվել, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---