ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիայի նոր կառավարությունը որոշի նորմալացնել Հայաստանի հետ հարաբերություններն, ապա այն ստիպված կլինի հրաժարական տալ, քանի որ «թուրքերը չեն կարող հավատ ընծայել իրենց կառավարությանը, որը բարեկամություն է անում հայերի հետ»: Այդ մասին Բաքվի «525» թերթին է հայտարարել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Զելիմխան Մամեդլին: Նրա կարծիքով, վերջերս Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարության եւ զարգացում» կուսակցության շարքերում կան «բավականին պրագմատիկ քաղաքական գործիչներ»: «Մուսավաթ» կուսակցության վարչության անդամ Խիքմեթ Հաջիզադեն նույնպես անհիմն է համարել նոր թուրքական կառավարության կողմից Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման մասին ենթադրությունները, քանի որ «վերջինս վարում է հակաթուրքական քաղաքականություն: Նրա խոսքերով, «Թուրքիայում նոր ուժերի իշխանության գալը կանդրադառնա տարածաշրջանի իրադրության վրա, եւ ադրբեջանցի քաղաքական գործիչները մտահոգություն են հայտնում այդ առնչությամբ, սակայն, քիչ հավանական է, որ Թուրքիան սկսի համագործակցել Հայաստանի հետ` ի վնաս Ադրբեջանի»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---