Qatar Airways-ը մայիսից կանոնավոր չվերթներ կսկսի դեպի Հայաստան25 հունվարի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Երևան 2016-ի մայիսի 15-ից: Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ: Թռիչքները կիրականացվեն Airbus A320-ով, որն ունի էկոնոմ դասի 132 տեղ և բիզնես դասի 12 տեղ: Այն մասին, որ ավիաընկերությունը մտադիր է չվերթենր իրականացնել դեպի Հայաստան, հայտնի դարձավ 2015-ի նոյեմբերին, սակայն գործարկման հստակ ժամկետը չէր նշվել: «Քաթարի ավիաուղիները» երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն: Քաթարի ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: «Քաթարի ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |