2 պայթյուն սիրիական Ղամիշլիում. Կան զոհեր![]() 25 հունվարի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, հունվարի 24-ին երկու ուժգին պայթյուն է որոտացել: Ահաբեկչությունը տեղի է ունեվել «Սթար» ճաշարանի մոտ: Նախնական տվյալներով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է 6-ը, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի կայքը: Սիրիայի Ղամիշլիում խոշոր պայթյուն է տեղի ունեցել նաև 2015-ի դեկտեմբերի 30-ին: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են: Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի: Հայաշատ Ղամիշլին համարվում է Սիրիային ամենաապահով շրաններից մեկը: Շրջանի ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը PKK-ի (Քրդական աշխատավոր կուսակցություն) սիրիական թևն է համարվում: Կարդացեք նաև՝ Քրդական ջոկատներն ու հայերն ապահովում են Սիրիայի հայաշատ Ղամիշլիի անվտանգությունը Սիրիական բանակը կարևոր նշանակության քաղաք է ազատագրել Լաթաքիայում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |