Գերմանիան ևս €14 մլն կհատկացնի Թուրքիային` «միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար»25 հունվարի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան €14 միլիոնով կավելացնի տնտեսական աջակցությունը Թուրքիային միգրացիոն ճգնաժամի պատճառով: Հունվարի 24-ին այդ մասին հայտարարել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում: «Մենք կընդլայնենք համագործակցությունը Թուրքիայի հետ և օգնությունը €36 մլն կհասցնենք €50 միլիոնի»,-ասել է նախարարը: «Մենք սա անում ենք մարդկանց հեռանկար տալու համար»,-ասել է նա: Ըստ նրա, գումարը կծախսվի կրթական հաստատությունների կառուցման կամ ենթակառուցվածքների արդիականացման համար: ԳԴՀ-ում Թուրքիային բազմիցս են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարող առանցքային երկիր անվանել: Թուրքիային այսպիսի դեր է վերապահվում, քանի որ առավելապես այդ երկրի տարածքով են փախստականները հայտնվում Եվրոպայում: Այսինքն, եթե Անկարան կասեցնի իր սահմանների ապօրինի հատումն օտարերկրացիների կողմից ԵՄ ուղղությամբ, դա աջակցություն կլինի Եվրոպային փախստականների դեմ պայքարում: Այդ նպատակով Բրյուսելը մտադիր է Թուրքիային €3 մլրդ հատկացնել` պայմանով, որ Անկարան կձեռնարկի փախստականների հոսքի կասեցմանն ուղղված գործողություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Ուստի Հռոմն արգելափակել է Անկարային գումարը հատկացնելու Եվրահանձնաժողովի որոշումը: 2015-ի նոյեմբերին կայացած բանակցությունների ժամանակ Թուրքիան համաձայնվեց աջակցել ԵՄ-ին փախստականների ճգնաժամի հաղթահարման գործում` €3 մլրդ հատկացնելու դեպքում: Մասնավորապես, նախատեսվում է գումարը ծախսել փախստականների համար ճամբարների կառուցմանն ու սահմանների ամրապնդմանը: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ազատ մուտքը Շենգենի գոտի Թուրքիայի քաղաքացիների համար իրողություն կդառնա 2016-ի աշնանը, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, եթե հետ ընդունի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և ժամանել են երրորդ երկրներից: Բացի այց, Բրյուսելը կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Սակայն խնդիրը չի լուծվել` փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |