Բարելավված բնակարանային պայմաններ` Արագածոտնի մարզի 10 ընտանիքի համար25 հունվարի 2016 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է կիսակառույց 21 տան շինարարություն, ևս 19-ը վերանորոգվել է, որից 10-ը՝ Արագածոտնի մարզում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են սահմանամերձ Գետափ համայնք: Ծրագրի շրջանակներում Գևորգյանների ընտանիքը հիմնովին նորոգել է տան տանիքը: Գևորգյաններն ապրում էին կես դար առաջ կառուցված տանը. տանիքը վաղուց ծակոտկեն էր դարձել, և ամբողջ խոնավությունը քայքայում էր տունը: «Միշտ երազել եմ հարմարավետ տուն ունենալ: Երբեմն ավելի դժվար է տուն նորոգելը, քան կառուցելը: Տարիներն անցան ու երեխաներս մեծացան առանց կենցաղային տարրական պայմանների: Գարնանը, երբ կազմակերպությունից այցելեցին մեզ՝ հույս անգամ չունեինք, թե մեր ընտանիքն էլ կարող է ծրագրում ընդգրկվել: Տանիքի կառուցումը խթան հանդիսացավ, որ սանհանգույցն ու խոհանոցն էլ նորոգենք: Աստված օրհնի ձեզ»,-ասել է Գևորգյանների ընտանիքի մայրը՝ Սուսաննան: «Այն արդյունքները, որոնք մենք հրապարակում ենք իրականացրած ծրագրերի շրջանակներում, մեզ համար պարզապես թվեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են: Եթե աջակցություն ստացած եւ խնդիրները հաղթահարած ընտանիքներն իրենցից հեռացնեն ապրած դժվարությունների հիշողությունը եւ լավատեսությամբ լցվեն, ուրեմն մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված: Դա անչափ կարեւոր է ոչ միայն տան ավագների, այլեւ այդ հարկի տակ մեծացող երեխաների, մեր հասարակության համար: Հուսահատությունը թուլացնող հոգեվիճակ է, իսկ մեզ հարկավոր է ամրանալ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար. երբ տունը հարմարավետ է, իսկ տանիքն ամուր՝ մյուս խնիրները համեմատաբար հեշտ է լուծել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» իրականացրել է այն: 2007թ.-ից մեկնարկած համագործակցության շնորհիվ, ծրագրից օգտվել է 93 ընտանիք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |