Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտի հարակից տարածքը

Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտի հարակից տարածքը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:

Քաղաքապետարանը հորդորում է պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ:

«Սանիթեք» ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն իր հերթին հայտարարել է, որ դժգոհ է 2015 թվականի դեկտեմբերի վերջին «Սանիթեքի» կատարած աշխատանքից: «Մենք հարյուր տոկոսով պատասխանատվություն ենք վերցնում: Գտնում ենք, որ որոշակի մեղք ունենք, որ կար ինչ-որ աշխատանք որը չէր կատարվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա և նշել, որ առաջիկայում նախատեսում են մեքենաների քանակն ավելացնել, և փնտրում են լավագույն մեքենա-մեխանիզմներ, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտողությանը՝ նշեց, որ եթե քաղաքապետը տեսնում է բացթողումներ, ապա պետք է ընդգծի, և նա լուրջ կերպով արել է այդ զգուշացումը: «Չկա մեկն, ով սխալներ չի գործում, մենք սովորեցինք մեր սխալներից, և ոչ միայն ուղղեցինք մեր սխալները, այլև գտնվում եք մեր գործունեության բարելավման գործընթացում»,-ասել է նա:

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, Երևանում հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսված ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը:

Այդ օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճան:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---