ԵԽԽՎ նախագահ․ԼՂ մասին զեկույցների քննարկման հարցով որոշում դեռ չկա![]() 25 հունվարի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։ Նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, որի լիազորություններն ավարտվում են արդեն հունվարի 25-ին հանդես է եկել մամլո ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։ Բրասյորը, ներկայացնելով ԵԽԽՎ օրակարգը՝ խոսել է նաև ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված 2 հակահայկական զեկույցի նախագծերի մասին՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», որոնց քննարկումն ու քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին։ Բրասյորը հայտնել է, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ վերոնշյալ բանաձևերի նախագծերիի վերաբերյալ քննարկում չանցկացնել, գրում է Panorama.am-ը։ «Վերջնական որոշումը, իհարկե, պետք է կայացնի վեհաժողովը՝ անցկացնել քննարկում, թե ոչ, կամ այն հետ ուղարկել հանձնաժողով», - ասել է նա: ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Հունվարի 25-ին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում քննարկվելիք հակահայկական երկու բանաձևին՝ նշել է, որ դռանք առաջինը չեն և քաղաքական որևէ հետևանք չեն ունենա. կմնան ընդամենը, որպես փաստաթուղթ: Բանախոսը նկատել է, որ այսօրվա Ադրբեջանը նման անհեռանկար բանաձևերի ընդունումից բացի, այլ բանի ընդունակ չէ: «Շուտով կտուժի նաև նման բանաձևերի հեղինակ ադրբեջանական լոբբին, քանզի գնալով Ադրբեջանը կունենա լուրջ ֆինանսական կորուստներ՝ կապված այդ երկրի տնտեսական իրավիճակի հետ»,- ասել է նա։ Գնահատելով ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության աշխատանքը, քաղաքագետը նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի իր աշխատանքները ԵԽԽՎ-ում և միջազգային այլ կառույցներում, քանի որ դրանք աշխարհին ներկայանալու համար հնարավորություն են: Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է: Կարդացեք նաև՝ ԼՂՀ ԱԺ. ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևերի ընդունումը՝ խնդիրն ուժով լուծելու քարտ-բլանշ Մինսկի խումբը՝ ԵԽԽՎ 2 բանաձևի մասին. ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի լուծման միակ ձևաչափն է Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել Demokrathaber. ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ 2 օրինագիծը՝ գաղտնի համաձայնության արդյունք ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |