Մոգերինի. ԵՄ-ն կրկին Անկարային քրդերի հետ անհապաղ հրադադարի կոչ է անում

Մոգերինի. ԵՄ-ն կրկին Անկարային քրդերի հետ անհապաղ հրադադարի կոչ է անում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը խստորեն դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչությունները, սակայն կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և բանակցությունների սեղանի շուրջ նստեն: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք նաև մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի հարավ-արևելքում տիրող ներքին իրավիճակի վերաբերյալ: Դա մենք կքննարկենք ավելի մանրամասն հետագա բանակցությունների ընթացքում: Եվրամիությունը խստիվ դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչությունները, այդ թվում ՔԱԿ կողմից իրագործված: Սակայն կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և բանակցությունների սեղանի շուրջ նստեն»,-ասել է Մոգերինին Անկարայում թուրք գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում: Միջոցառումը հեռարձակել է ԵՀ հեռուստատեսությունը:

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները:

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով:

Բնակչության շրջանում հարցման միջոցով կազմակերպության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ քրդերի կոմպակտ բնակության վայրերում հաճախ «շուրջօրյա պարտեային ժամ» է հայտարարվում կամ դադարեցվում է բոլոր սոցիալական ծառայությունների աշխատանքը: Ականատեսները պատմել են, որ որոշ բնակիչներ «արդեն մեկ ամսից ավելի է, չեն կարողանում լքել տները` զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---