Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն 90 տարեկան է![]() 25 հունվարի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը դարձավ 90 տարեկան: Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926 թ. հունվարի 25-ին Գյումրիում: 1930-ականներին նա ընտանիքի հետ բնակության է տեղափոխվել Իրան: 16 տարեկանում Գոհարը գիտակցաբար ընտրել է Հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամ: Վարդանյանների հետախուզական գործունեության պատմության մեջ առանձնահատուկ է 1943-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին պետք էր ապահովել 3 գերտերության ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Այդ իրադարձությունները հիմք հանդիսացան հայտնի «Թեհրան-43» ֆիլմի համար: 1951-ին Վարդանյաններին ԽՍՀՄ գործուղեցին, 1956-ին Գոհար Վարդանյանն ավարտեց Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Ուսման տարիներին հաջորդեց հետախույզ Վարդանյանների ամուսնական զույգի բազմամյա աշխատանքն աշխարհի տարբեր երկրներում էքստրեմալ պայմաններում: Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը: Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |