Ադրբեջանցի շարքայինը գերի է հանձնվել հայկական զինված ուժերին25 դեկտեմբերի 2006 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին ժամը 14:10-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին մոտեցել եւ գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ադրբեջանցի զինծառայողն եղել է առանց զենքի եւ զինամթերքի: Տվյալ արարքը նա բացատրում է Ադրբեջանի ԶՈՒ սպաների կողմից պարբերաբար ծաղրանքի եւ ծեծի ենթարկվելու փաստով: Սամիդ Մամեդովը ծառայում է մեկ տարի, զորակոչվել է Ակստաֆայի ԶԿ-ից: Կատարվում է հետաքննություն:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |