Սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նվազել են 15,6%-ով![]() 25 հունվարի 2016 - 18:25 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, և վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է որոշակի նվազում 15,6%-ով: Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ 50%-ով նվազել է հղիների ստացիոնար դիմելիությունը: Նկատելի նվազում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով հիվանդների շտապ օգնության դիմելիության: Համեմատելով ընթացիկ տարվա հունվարի 2-րդ շաբաթը 3-րդ շաբաթվա հետ, սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդների դիմելիությունը նվազել է 27,2%-ով: Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ այցելություններում ևս նկատվում է նվազում՝ 3 անգամ կամ 50% և ավելի: Կարևորելով վերը նշվածը` կարելի է եզրակացնել, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդությունների նվազում: Սակայն հաշվի առնելով, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, ինչպես նաև հիմք ընդունելով եղանակային ցածր ջերմաստիճանը և վերջինիս նվազման միտումը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել զգոն և կրկին հիշեցնում է. - խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, - եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, - եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, - մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, եթե դրանք ցուցված չեն բժշկի կողմից, - հագնվե´ք եղանակին համահունչ, - պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, - հետևե´ք անձնական հիգիենային: Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Հունվարի 22-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։ Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։ Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |