ԵԱՀԿ ՄԽ. «Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ Հայաստանին լուծել առկա տարաձայնությունները»26 դեկտեմբերի 2006 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի փօխգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիային եւ Հայաստանին քայլեր ձեռնարկել առկա տարաձայնությունները լուծելու համար, ներառելով դրական արձագանքը երկխոսության հնարավորություններին»: Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հնարավորությունը մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Մեթյու Բրայզան ասել է. «Մենք հասկանում ենք, որ կան մի շարք հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, եւ հավատում ենք, որ երկուստեք բարի կամքի առկայության դեպքում առաջընթացը հնարավոր է, նույնիսկ հաշվի առնելով, որ մենք աշխատում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Թուրքիան պետք է կարեւոր դեր խաղա հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը տարածաշրջանային աջակցություն ցուցաբերելու տեսակետից: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը, ներառյալ բաց սահմանները, Հարավային Կովկասում առեւտրի եւ հաղորդակցությունների, տրանսպորտային եւ մշակութային կապերի վերականգնումը կնպաստեն ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործընթացում կմոտեցնի մեզ այդ նպատակներին», հաղորդում է «Մեդիամաքսը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |