Վեդու ջրամբարի ֆինանսավորման համար €75 մլն-ի համաձայնագիրը ստորագրվել է![]() 26 հունվարի 2016 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել: Ելնելով ՀՀ՝ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից և ՀՀ կառավարության` 2014-2017թթ. գործունեության ծրագրից` Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի €75 մլն-ի վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ: «Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ գործակցության նոր ուղիներ մշակել: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,- իր հերթին նշել է Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի կնքմանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ տեխնիկական աշխատանքներն արագ կազմակերպել՝ փետրվար-մարտ ամիսներին շինարարությունն սկսելու համար: 2016-ին նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա մոտ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |