ԿԳՆ-ն հանձնարարել է դպրոցներում հաճախումների վերահսկողություն սահմանել![]() 26 հունվարի 2016 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունվարի 26-ին տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում առողջապահական իրավիճակով պայմանավորված երկարատև արձակուրդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ. «Դպրոցներին և ՄԿՈՒ հաստատություններին առաջարկվել է բաց թողնված դասերը լրացնել կամ շաբաթ օրերը դասեր կազմակերպելու, կամ մնացած օրերին լրացուցիչ պարապմունքներ կատարելու հաշվին: Սահմանեք վերահսկողություն, որպեսզի դասացուցակներում կատարվեն համապատասխան փոփոխություններ և կրթական ծրագիրն ամբողջությամբ իրականացվի»,- հանձնարարել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինելու: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19-ի համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն և առաջնորդվելով ոլորտի զարգացման հեռանկարային տեսլականից: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտի 2016-ի գնումների գործընթացին՝ նախարարի կողմից հանձնարարվել է դրանք ավարտին հասցնել մեկամսյա ժամկետում: ՀՀ ԿԳ նախարարը հատուկ անդրադարձել է նաև աշխատանքային կարգապահության խնդիրներին՝ շեշտելով, որ ներքին կարգապահության և ընթացիկ աշխատանքների իրականացման որակի նկատմամբ ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվելու: Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև կազմակերպչական հանձնարարականներ՝ ՀՀ կառավարական նոր մասնաշենք ԿԳՆ-ի տեղափոխվելու վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնել է պատվոգրեր և շնորհակալագրեր ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարի հաղթողներին: Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |