ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է![]() 27 հունվարի 2016 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է ԼՂ հակամարտող կողմերի երկխոսությունը կազմակերպելու համար: Այս մասին Գերմանիայի՝ Եվրոպայում անվտանգության և գործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016-ի նախագահության ստանձնման կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա փոխանցել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, թե Գերմանիան աջակցելու է համանախագահների ջանքերին ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, որոնք պետք է ընդլայնվեն: «Շփման գծում առկա խնդիրները մտահոգիչ են, հատկապես, որ ծանր զինատեսակներ են օգտագործվում, որն էլ բերում է քաղաքացիական անձանց զոհերի: Սա պետք է լինի առաջնային նպատակ, և մենք նաև ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան հայ-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնել: Դրա համար խնդրում ենք հակամարտող կողմերը ուսումնասիրեն այդ առաջարկները կառուցողական ոգով»,- ասել է Քեսլերը, գրում է Tert.am-ը: Դեսպանը նշել է, որ որպես նախագահող երկիր, իրենք քաղաքացիական բնակչության անվտանգությունը պահելու պարտավորություն ունեն: Հարցին, թե շփման գծում առաջարկվող հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը ՀՀ-ն և Արցախը բազմիցս կողմ են արտահայտվել և միակ դեմը Ադրբեջանն է, ուստի գործնական քայլ պետք չէ ձեռնարկել՝ Քիսլերը պատասխանել է. «Գերմանիան գիտի երկու կողմի դիրքորոշումներն էլ, բայց շեշտում է այս մեխանիզմի կարևորությունը երկու կողմի հետ էլ և հստակ ասել ենք, որ ակնկալում ենք, որ կողմերը կողմ լինեն հետաքննության մեխանիզմների ներդրմանը»: Իսկ թե հաստատում է շրջանառվող այն տեղեկությունը, թե Գերմանիան հավակնում է Մինսկի խմբում տեղ ունենալ՝ փոխարինելով Ֆրանսիային, Գերմանիայի դեսպանը պատասխանել է, որ առաջին անգամ է լսում, որ Գերմանիան հետաքրքրված է համանախագահ դառնալով: Կարդացեք նաև՝ Անդրեյ Սորոկին. ԵԽԽՎ-ն փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |